21 / Հուլիս / 2022 : 19-01

Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ COVID-19-ի ախտորոշման թեստի պատասխանը դրական է։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։

«Նա պատվաստված է և նաև երկու անգամ բուստեր է ստացել, շատ թեթև ախտանշաններ ունի»,- նշված է հաղորդագրությունում։

Բայդենն արդեն սկսել է համապատասխան դեղամիջոցներ ընդունել։ Համաձայն ուղեցույցի՝ նա կմեկուսանա Սպիտակ տանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացոք նաև՝ Բայդենն իր՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին
Դիտվել է 6096անգամ
Վերջին լուրեր