22 / Հուլիս / 2022 : 09-42

Զելենսկու կինը կոչ է արել ԱՄՆ-ին օգնել իր երկրին հակաօդային պաշտպանության համակարգերով

Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, կոչ է արել ԱՄՆ-ին օգնել իր երկրին հակաօդային պաշտպանության համակարգերով։

«Ես խնդրում եմ մի բան, որը երբեք չէի ցանկանա խնդրել: Ես ձեզնից զենք եմ խնդրում, զենք, որը կօգտագործվի մեր տունը պաշտպանելու և այդ տանը կենդանի արթնանալու իրավունքի համար: Ես խնդրում եմ հակաօդային պաշտպանություն համակարգեր»,- ասել է Զելենսկայան։

Նշելով, որ Կոնգրեսը շուտով արձակուրդ է մեկնելու, Զելենսկայան կոչ է արել ամերիկացի օրենսդիրներին արագ լուծել այս հարցը։ ԱՄՆ-ն արդեն խոստացել է Ուկրաինային փոխանցել NASAMS միջին հեռահարության հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր։

Զելենսկայան ասել է, որ ինքը օտարերկրյա առաջնորդի առաջին կինն է, ով Կոնգրեսում ելույթ ունենալու հրավեր է ստացել։

Նշենք, որ օրերս Սպիտակ տանը նրան ընդունել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլի հետ։Մինչ այդ Զելենսկայան հանդիպում է ունեցել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8058անգամ
Վերջին լուրեր