22 / Հուլիս / 2022 : 11-21

Վեոլիա Ջուրը կարող է վթարային անջատում ունենալ 36 ժամով, հետո վերականգնել ջրամատակարարումը 1 ժամով, նորից վթարային ջրանջատում ունենալ 36 ժամով․ Ահազանգ ԶԼՄ-ներին

Hovhannes Chardakhlvetsi-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Հրավիրում եմ զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը։ Զլմն-ներին ուղղված գրառումը՝ ստորև

«Հրավիրում եմ զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը։

Ուրեմն էլեկտրամատակարարման ընդհատումների հետ կապված կա սահմանափակում` այն չպետք է ավել լինի 72ժամից տարեկան։ Ջրամատակարարման հետ կապված չկա նման սահմանափակում։ Գործում է վթարային եւ պլանային 1 անջատման սահմանափակում։ Այն է մինչեւ 500մմ տրամագծով խողովակաշարերի դեպքում 36 ժամը, 500 մմ-ից բարձրի դեպքում` 72 ժամը։

Ստացվում է հետեւյալը։ Էս ամառվա տապին սպասարկող կազմակերպությունը` այս դեպքում Վեոլիա Ջուր / Veolia Armenia կարող է վթարային անջատում ունենալ 36 ժամով, հետո վերականգնել ջրամատակարարումը 1 ժամով, նորից վթարային ջրանջատում ունենալ 36 ժամով։ Եւ նրա ձեռքը բռնող չկա։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Ձեր աշխատանքն էս ուղղությամբ գնահատում եմ -0` որպես սպառող։ ՀԾԿՀ-ի համապատասխան պատասխանատուն ասում է.

-Դե ջրամատակարարման ցանցի տեխնիկական վիճակից ելնելով է տարեկան սահմանափակման բացակայությունը։

Հ.գ. Տարածելը ողջունելի է»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 82218անգամ
Վերջին լուրեր