23 / Հուլիս / 2022 : 12-43

«Քաղաքը պիտի շուտ արթնանա»․ Երևանի քաղաքապետարանի ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև վարչական շրջաններում (տեսանյութ)

Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում:

Բացի այդ մեր համաքաղաքացիները օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին դարձյալ կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 51881անգամ
Վերջին լուրեր