23 / Հուլիս / 2022 : 16-24

Կբացահայտվեն ապօրինություններն ու բռնաճնշումները, որ կիրառվել է Չալաբյանի գործով․ հայտարարություն

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը պատվախնդիր հայ է, չորս երեխաների հայր, սիրող ամուսին, նվիրված զավակ, հարգանք վայելող մասնագետ: Ավետիքին այսօր անազատության մեջ է, որովհետև նա փաստերով ու հիմնավորումներով քննադատել է խայտառակ կապիտուլացիա ստորագրած ՀՀ իշխանություններին: Ավետիքը քաղբանտարկյալ է, ում դեպքը ԶԼՄ ուշադրության կարիքն ունի:

Ս.թ. Հուլիսի 25-ին ժամը 11:00-ին Երևանում տեղի կունենա քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ընտանիքի, պաշտպանական խմբի և գաղափարակիցների մամլո ասուլիսը: Ասուլիսը նվիրված է Չալաբյանի գործով նախաքննության ավարտին և դատաքննության մեկնարկին ս.թ. հուլիսի 26-ից:

Ասուլիսի ընթացքում առաջին անգամ, կաշկանդված չլինելով նախաքննության գաղտնիությունից, կբացահայտվեն ապօրինություններն ու բռնաճնշումները, որ կիրառվել է Չալաբյանի գործով:

Անցկացման վայր` «Դաբլ թրի Հիլթոն հոթել Երևան» հյուրանոց, երկուշաբթի օրը հուլիսի 25 Ժամը` 11:00-12:00
Հասցե` Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք (Կենտրոն վարչ. շրջան):

Համախմբման թիմ
Դիտվել է 8370անգամ
Վերջին լուրեր