25 / Հուլիս / 2022 : 09-01

ԱՄՆ-ում երեխաների շրջանում գրանցվել են կապկի ծաղիկի առաջին դեպքերը

ԱՄՆ-ում առաջին անգամ կապիկի ծաղիկի դեպքեր են հայտնաբերվել երեխաների մոտ, հայտնում է The Guardian-ը:

Իշխանությունները հայտնել են, որ դեպքերը գրանցվել են Կալիֆորնիայում՝ մանկահասակ երեխայի և ԱՄՆ-ի բնակիչ չհանդիսացող նորածնի մոտ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հայտարարության համաձայն՝ այդ երկու դեպքերը միմյանց հետ կապված չեն: Երեխաների առողջական վիճակը լավ է, նրանք բուժում են ստանում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9348անգամ
Վերջին լուրեր