Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2022 : 09-44

Դոլարի արժեզրկման վերաբերյալ

Սուրեն Սահակյանը գրում է․

«ՖԲ-յան ուժեղ տնտեսագետ-վայ-վերլուծաբաններ կան, որոնք դոլարի նկատմամբ դրամի կուրսի ամրապնդման սկզբից սկսած գոռում են, թե դրանում ռուսներն են մեղավոր՝ «դոլարը կրած տանում են»։ Մինչդեռ կարելի ա կարծիք հայտնելուց առաջ մի փոքր ուսումնասիրել թեման։ Եթե ուսումնասիրեին, կիմանային, որ եթե ինչ-որ բան «կրած տանում են» ու դրանից դեֆիցիտ ա առաջանում, գինը բարձրանում ա, ոչ թե իջնում։ Դա հասկանալու համար տնտեսագետ պետք չի լինել, միայն թեթև, նվազագույն տրամաբանություն ա պետք ունենալ։ Թե ինչի ու ինչ ծավալների մասին ա խոսքը, պարզաբանող նյութը կդնեմ մեկնաբանություններում։


Նույն դավադրապաշտական մոտեցումները դոլար-եվրո կուրսի դեպքում ա։ Իրականությունն էն ա, որ ամերիկյան դրամա-վարկային քաղաքականությունը կարգավորող օրգանը տարվա սկզբից բարձրացնում ա վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հունվարի 0,25 տոկոսից ներկայումս դարձնելով 1,75 տոկոս ( երկու օրից էլ, հավանաբար՝ 2,5-2,75 տոկոս կդարձնի)։ Դա թանկացնում ա դոլարը։ Եվրոպական կենտրոնական բանկը էդ ընթացքում չէր բարձրացնում, նոր-նոր ա սկսում բարձրացնելու քաղաքականություն վարել ու եվրոն էլ կթանկանա դրա բերումով։

Սեփական մտքերն ազատորեն արտահայտելու հնարավորությունը չի նշանակում անպատասխանատվության տոտալ հաղթարշավ։ Եթե մի բանից քիչ ես հասկանում, արժե ուսումնասիրել, նոր կարծիք հայտնել»։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24433անգամ
Վերջին լուրեր