27 / Հուլիս / 2022 : 08-59

Երևանի մետրոն փակ է, մեքենավարները գործադուլ են սկսել

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Yelaket.am-ը տեղեկացավ Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։

«Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-նշված է հաղորդագևությունում։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 29580անգամ
Վերջին լուրեր