27 / Հուլիս / 2022 : 09-33

«Փյունիկ»-ը դարձավ հայկական առաջին ակումբը, որը հաղթահարեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելք

«Փյունիկ»-ը դարձավ հայկական առաջին ակումբը, որը հաղթահարեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելք
Հուլիսի 26-ին Լյուքսեմբուրգի Դյուդելանժ քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Դյուդելանժ» - «Փյունիկ» հանդիպումը։ Yelaket.am-ը տեղեկացավ ՀՖՖ-ից:

Հայաստանի չեմպիոնը հաղթեց մրցակցին 4:1 հաշվով և դարձավ հայկական առաջին ակումբը, որը հաղթահարեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելք։

«Փյունիկը» պայքարը կշարունակի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։

«Դյուդելանժ»-«Փյունիկ»՝ 1:4 (1:1)

Դյուդելանժ, «Յոս Նոսբաում» մարզադաշտ

Մրցավար՝ Խոսե Մունուերա (Իսպանիա)


Գոլերը՝ Հասան, 21, Ժունինյո, 24, Յուրիչիչ, 54, 85, Օտուբանջո, 76


«Պատմությունը կերտված է

«Փյունիկը դարձավ հայկական առաջին ակումբը, որը հաղթահարեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելք ։
Երրորդ փուլում մրցակիցը Սերբիայի «Ցրվենա Զվեզդան» է

Շնորհավորում ենք մեր չեմպիոնին»,- նշված է ՀՖՖ-ի հաղորդագրությունում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 48026անգամ
Վերջին լուրեր