27 / Հուլիս / 2022 : 09-45

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում՝ ժամը 09:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից:


«Հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ էին։

Մեքենյավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8308անգամ
Վերջին լուրեր