28 / Հուլիս / 2022 : 18-28

Ստամբուլի ստադիոնում թուրք ֆուտբոլասերները վանկարկել են Պուտինի անունը (տեսանյութ)

Ստամբուլում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ֆեներբահչե - Կիևի «Դինամո» թիմերի պատասխան հանդիպումը, որի ընթացքում ուշագրավ միջադեպ է եղել, գրում է Ermenihaber-ը։

Այն պահին, երբ ուկրաինական ակումբը խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել են սադրանքի դիմել, և վանկարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինական թիմի վրա:

Տեղի ունեցածը լայն քննարկման առարկա է դարձել թուրքական մամուլում: Սակայն խաղի ելքը ցույց է տվել, որ անգամ դա չի փրկել թուրքական թիմին:

Ուկրաինական թիմի գոլից հետո խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում էլ ուկրաինական ակումբը խփել է ևս մեկ գնդակ՝ հաշիվը դարձնելով 2:1:

Այսպիսով երկու խաղերի արդյունքում Կիևի «Դինամոն» հաղթահարել է թուրքական ակումբի արգելքը և դուրս եկել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ, որտեղ հանդիպելու է ավստրիական «Շտուրմ» ակումբի հետ:

Խաղից հետո հիշյալ միջադեպի մասին խոսել է ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն՝ նշելով, որ իրենք նման բան չէին սպասում թուրք ֆուտբոլասերներից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 22366անգամ
Վերջին լուրեր