28 / Հուլիս / 2022 : 18-39

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոց- Կոմիտասի պողոտա խաչմերուկում (լուսանկար)

Yelaket.am-ը քաղաքապետարանից տեղեկացավ,որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց – Կոմիտասի պողոտա հատվածում:
Դավթաշենի կամրջից եկող ու Կոմիտասի պողոտային հատվող նախկին 3 երթևեկելի գոտու փոխարեն (ձախ, ուղիղ, ուղիղ և աջ), ձախով դեպի Կոմիտասի պողոտա բարձրացող երթևեկելի ևս մեկ գոտի կավելանա (ձախ, ձախ, ուղիղ և աջ):

Այսպիսով՝ այդ հատվածում կգործի երթևեկելի 4 գոտի։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Լուսանկարը՝ ստորև

Դիտվել է 27762անգամ
Վերջին լուրեր