30 / Հուլիս / 2022 : 10-26

Ռուս զույգը պոռնոֆիլմ է նկարահանել Էրեբունի ամրոցում (լուսանկարներ)

Ռուս զույգը, թաքնվելով պահակներից, պոռնոֆիլմ է նկարահանել Երևանի Էրեբունի ամրոցում և տեսանյութը տեղադրել մեծահասակների համար նախատեսված կայքում։ Տեսանյութը կայքում տեղադրվել է 2 շաբաթ առաջ` «Զույգը ռիսկային սեքսով է զբաղվում հնագույն ամրոց այցելելիս. Փորձելով չբռնվել պահակների կողմից» վերնագրով։ Գրում է Lurer.com-ը։

Նշենք, որ տեսանյութի նկարագրությունների բաժնում նշված է` «ռուսական»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Նշենք նաև,որ թեմային անդրադարձել է ORAGIR.NEWS գրելով․ «Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի պոռնո կայքում` Porn hub-ում: Նախքան բուն «գործողությանը» անցնելը՝ վերջիններս նկարում են ամրոցի տարածքը, Երևանի համայնապատկերը: Տեսանյութը կայքում տեղադրվել է 2 շաբաթ առաջ: Զույգը ևս մեկ տեսանյութ է նկարել Դալմա մոլում:


Այսինքն` Հայաստանում պոռնո նկարելով ման են գալիս, և միայն պատկերացնել կարելի է, թե որն է լինելու հաջորդ վայրը: Նշենք, որ Հայաստանում պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստումն ու տարածումը արգելված է օրենքով, բացի այդ՝ սա բացահայտ անարգանք է հայ ժողովրդի պատմության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Նշենք նաև, որ Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ.թ.ա. 782թ.-ին ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից»,-գրում է լրատվամիջոցը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 670113անգամ
Վերջին լուրեր