30 / Հուլիս / 2022 : 13-35

Մահացել է Աշոտ Արսենյանի եղբայրը

Ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի եղբայրը՝ Անաստաս Արսենյանը:

ԱՄՆ տեղափոխված Ջերմուկի նախկին քաղաքապետ Վարդան Հովհաննսիյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել՝ կից գրելով.

«Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։ Եթե նոր ընկեր ես գտնում, հներին մի մոռացիր։ Իմ հին ու նոր ընկեր, կորցրեցի քեզ, բայց օտարության մեջ, չէի ուզի այդպես…Կեղծ ընկերը ամենադաժան թշնամուց էլ վատ է։ Իմ անկեղծ, հարազատ ընկեր։ Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է։ Իմ եղբայր ու ընկեր: Այդ օրը եկեղեցում մոմեր վառեցինք՝ խաղաղություն երկրիս ու առողջություն հարազատներիս, նընկերներիս, բայց ավախ… երկու խնդրանքս էլ չեղավ։ Աստված հոգիդ լույսերի մեջ պահի եղբայր ջան»։

Դիտվել է 23740անգամ
Վերջին լուրեր