30 / Հուլիս / 2022 : 15-07

Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարել նահանգում կապիկի ծաղիկի բռնկման պատճառով

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլն արտակարգ դրություն է հայտարարել նահանգում կապիկի ծաղիկի բռնկման պատճառով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում այդ հիվանդությամբ վարակման յուրաքանչյուր չորրորդ դեպքը բաժին է ընկնում Նյու Յորք-ին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալով՝ հուլիսի 29-ի դրությամբ նահանգում գրանցվել է հիվանդությամբ վարակման 1345 դեպք:

Աշխարհում, ընդհանուր առմամբ, հայտնի է վարակման ավելի քան 22000 դեպքի մասին, հիվանդությունը հայտնաբերվել է արդեն 79 երկրում: Դեպքերի 70 %-ից ավելին արձանագրվել է Եվրոպայում:

Կարդացեք նաև՝ Սան Ֆրանցիսկոն արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղիկի պատճառով
Դիտվել է 8341անգամ
Վերջին լուրեր