Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մայիս / 2020 : 15-39

 

Նիկոլ Փաշինյանն այն մասին, թե երբ կսկսի աշխատել հանրային տրանսպորտը

«Դե հիմա ուզում ենք բացել։ Մտածում ենք տրանսպորտը բացել»,-այս մասին այսօր  քաղաքում շրջելու ընթացքում, քաղաքացիների հետ զրույցում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հանրային տրանսպորտի մասին։

Ինչ վերաբերում է դիմակներին, Փաշինյանը նշել է՝ հնարավոր է, որ որոշում կայացվի, որի համաձայն դրսում առանց դիմակ գտնվողները կտուգանվեն: Նրա խոսքերով, օրինակ 15 օր առաջ չէին կարող նման որոշում կայացնել, քանի որ դիմակների դեֆիցիտ կար, սակայն հիմա նույնիսկ Հայաստանում է դիմակ արտադրվում. «Ճիշտ ա՝ մի քիչ թանկ ա, բայց հույս ունենք, որ կէժանանա: Դե հիմա ճգնաժամ ա»,-նշել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը լրանում է վաղը, սակայն կառավարությունում որոշել են երկարաձգել այն:

Դիտվել է 185126անգամ
Վերջին լուրեր