Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Օգոստոս / 2022 : 14-26

Բրայան Մեյը հրապարակել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի` Bohemian Rhapsody երգի կատարումը

Սթարմուսը տեղեկացնում է, որ աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար, Starmus փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը իր ինստագրամյան էջում հրապարակել էՀայաստանյայց Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի` Bohemian Rhapsody երգի կատարումը և նշել, որ անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։

«Անդիմադրելի է։ Սա Հայաստանի Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն է։ Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու: «Starmus»-ը կանչում է»,- գրել է երաժիշտը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12854անգամ
Վերջին լուրեր