06 / Օգոստոս / 2022 : 13-08
Անկախ Հայաստանի հեռուստալիքները 30 տարի շարունակ գովազդում են Հայաստանից Լոս հեռացած երգիչների, դերասանների տները, կենցաղը, խթանելով Հայաստանից արտագաղթը
Տավուշի լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քոչվոր ադրբեջանցին հողի, հայրենիքի ավելի խոր գիտակցում ունի, քան հազարամյակներով բնիկ հայը
Ադրբեջանցիների հետ շատ եմ շփվել, նրանց մի մասի աչքերը նեղ են, քանզի ժառանգություն են մնացել անապատներից քոչած-եկած նախնիններց։ Ադրբեջանական ասույթների մեջ հայրենիքը հաճախ «յուրտ»՝ վրան բառով է արտահայտված։ Սակայն հիմա քոչվոր ադրբեջանցիների ժառանգները, որոնք դեռեւս կասկածում են՝ իրենք լրիվ թուրք են, թե՞ նաեւ աղվանների ժառանգներ, Հարավային Կովկասում իրենց հողի տեր ու տնօրեն են զգում, քան բնիկ, բազմադարյան պատմություն ունեցող հայերը։ Անկախ Հայաստանի հեռուստալիքները 30 տարի շարունակ գովազդում են Հայաստանից Լոս հեռացած երգիչների, դերասանների տները, կենցաղը, խթանելով Հայաստանից արտագաղթը։
Հայաստանցիների շրջանում տարածված ասույթներ են «Որտեղ հաց, այնտեղ կաց», «Ով էշ, մենք՝ փալան», «Խելոք գառը յոթ մոր կաթն է ծծում», «Խելք ունես, գլուխդ պահիր» անձնապաշտական, անողնաշարություն քարոզող ասույթներ։ Հայաստանցիների մտածողության մեջ փոփոխություններ անելու համար պետք է ունենալ պետականության զգացում եւ նման գործելակերպ ունեցող իշխանություն, ամբողջովին բարեփոխել կրթական համակարգը, հանրությանը հրամցվող մշակույթը, կամ այն, ինչ ներկայացվում է այդ անվան տակ, պետական որոշակի վերահսկողություն սահմանել հեռուստատեսությամբ ներկայացվող արվեստի նկատմամաբ։
Դա դժվար է իրականացնել, սակայն առանց դրա Հայաստանը որպես պետություն չի կարող ապագա ունենալ։ Ապագա բառն էլ հասցրին պղծել ապագա չունեցողները»։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
22114անգամ
Դիտեք նաև
30 / Հունվար / 2020
Անվտանգությունը համայնքի թիվ մեկ խնդիրը պետք է լինի ․ Հայկ Չոբանյան
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պահպանման ու քաղաքացիական պաշտպանության ոլորտներում 2019թ․ ընթացքում իրականացված աշխատանքների...
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
23 / Հունվար / 2020
Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից
Իջևանի գինու, կոնյակի գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է: Այն հիմնադրվել է 1951 թ.` Արարատ տրեստին և Երևանի շամպայն գինիների գործարանին կոնյակի և շամպայնի գինենյութ մատակարարելու...
23 / Հունվար / 2020
Շամշադինում կայացավ մեղրի եւ հատապտուղների փառատոնը
Փառատոնն արդեն 8-րդ տարին է, ինչ համախմբում է Բերդի տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչներին:
Մասնակիցներն այցելուներին ներկայացրին տարածաշրջանի մեղրն ու Տավուշի անտառներից հավաքած...
04 / Փետրվար / 2020
Տեղի կունենա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսը
Լուսաբանման հրավեր
Հարգելի’ գործընկերներ, փետրվարի 7-ին՝ ժամը 11․00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում (հասցե՝ Երևան, Աբովյան փող., 64 շենք) տեղի կունենա...
13 / Փետրվար / 2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ամփոփեց 2019 թվականը և ներկայացրեց 2020 թվականի ծրագրերը
2019 թվականը նկարագրելու համար ներկայացնեմ 4 հանգամանք․ ծանրաբեռնված տարի էր, ոգևորության, դժվարությունների տարի է եղել, և ևս մեկ խնդիր՝ մարդկային ռեսուրսների, մարդկային ներուժի դեֆիցիտ է եղել ,-...
14 / Փետրվար / 2020
Քաղաքապետ Հայկ Մարությանը, մարզպետ Հայկ Չոբանյանը և այլք Տավուշն աշխարհի աչքերով ցուցահանդեսին
Փետրվարի 12-ից մարտի 4-ը Երևանի պատմության թանգարանում անցկացվում է Տավուշն աշխարհի աչքերով միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեն են սիմպոզիումի ընթացքում մասնակիցների...
09 / Մարտ / 2020
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել. տոնական քարոզարշավի ամփոփում
Այսօր` Մարտի 8-ի կապակցությամբ, մեր տոնական քարոզարշավին սիրով միացել էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Սոնա Ղազարյանը և "Տավուշի հոգևոր վերածնունդ"...