06 / Օգոստոս / 2022 : 14-27

Թուրքերը հիացած են Արևմուտքին տված Պուտինի և Էրդողանի արձագանքով

Թուրքական Haber7 հրատարակության ընթերցողները դրական են արձագանքել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ որոշմանը գազի վճարումները ազգային արժույթներով աստիճանաբար փոխանցելու վերաբերյալ, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Վերջ դոլարին, ինչ էլ ասեն՝ ապագան Ռուսաստանինն է ու Թուրքիային»,-գրել է օգտատերից մեկը։

«Հրաշալի գործարք. Ռուսաստանը և Թուրքիան պետք է օգտագործեն ռուբլին և լիրան, իսկ դոլարի ու եվրոյի գերակայությունը շուտով կավարտվի»,-գրել է մեկ այլ օգտատեր։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ մենք դուրս կգանք ամերիկյան շրջանակից»,-նշել է մեկ այլ մեկնաբան։

«Վերջերս Էրդողանը մեծացրել է համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ, սա շատ կարևոր ձեռքբերում է Թուրքիայի համար, Աստված օրհնի, ամեն ինչ դեռ առջևում է»,- ընդգծել է մեկ այլ ընթերցող։

«Մեզ պետք է Ռուսաստանը, մենք՝ Ռուսաստանին: <... Ռուսներն ավելի ազնիվ են, քան ԱՄՆ-ն ու ԵՄ-ն»,- եզրափակել են օգտատերերը։

Նշենք, որ երեկ Սոչիում կայացել են Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։Ի թիվս այլ հարցերի, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ Թուրքիա ռուսական գազի մատակարարումները մասամբ կվճարվեն ռուբլով։
Դիտվել է 37256անգամ
Վերջին լուրեր