12 / Օգոստոս / 2022 : 12-29

Վտանգը ընդունելու եւ վախը հաղթահարելու ունակություն, ռիսկ. բիզնես մոտիվացիա

Նախորդ նյութի հղումը՝
6. ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿԱՄ ՈԳԵՇՆՉԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ

7. ՎՏԱՆԳԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՒ ՎԱԽԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ. ՌԻՍԿ

Ձեր կազմությունը ստեղծված չէ՞ ռիսկի դիմելու համար:

Ռիսկը, վտանգին ընդառաջ գնալը նշանակում է, որ շարժվող թուփը կարող է լինել նապաստակ կամ առյուծ: Իսկապե՞ս ուզում եք պարզել։

Դուք կարող էիք վտանգին ընդառաջ գնալ՝ դիմելով ռիսկի, երբ սովամահ էիք լինում, բայց առայժմ ամենահամեստ միջոցներով կյանքը արժանապատիվ է։
Մի՞թե...

Միջակ կյանքին հարմարվելը, եղածով բավարարվելը խանգարում եւ կասեցնում է ռիսկի դիմելու եւ առաջ շարժվելու ձեր ձգտմանը։

Այսօր վախը հաղթահարելը, վտանգին ընդառաջ գնալը, մեկ խոսքով՝ ձեզ և ձեր ապագան ռիսկի ենթարկելը մի՞թե հակասում է զարգացման նախորդ բոլոր տարիներին:
Պետք է պարզապես խելագա՞ր լինել այսօր ռիսկի դիմելու համար...


Ճշմարտությունն այն է, որ թփերի մեջ այդքան էլ շատ առյուծներ չեն մնացել, ուստի նրանք, ովքեր համարձակվում են ռիսկով վտանգին ընդառաջ գնալ, սովորաբար հայտնվում են նապաստակի մոտ:

Այսպիսով՝ ապագայի հաջողության քայլը կատարված է...

Բոլորն ասում էին, որ իրենք կարող են դա անել, բայց երբ պահը գալիս է, շատ քչերն են պատրաստ ռիսկի դիմել:

Բացահայտեք ձեր միջի առյուծին, եղեք այն համարձակ քչերից մեկը, ովքեր ցանկանում են առաջընթաց եւ զարգացում ունենալ։

Հետեւելով մեր նյութերի շարքին՝ https://yelaket.am/am/article/27588, դուք ձեռք կբերեք առաջընթաց եւ հաջողություն ձեր կյանքում եւ բիզնեսում։

Հաջորդիվ՝ 8. ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈՍՔԸ ՁԵՐ ՕԳՏԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Author's cover photo
Ամսաթիվ 12 / Օգոստոս / 2022 : 12-29
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 34197անգամ
Վերջին լուրեր