Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մայիս / 2020 : 19-28

Ռուս մասնագետը նշել է, թե որ դեպքում է կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձևավորվում

ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր Անտոն Երշովը հայտարարել է, որ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ձևավորումը կախված է օրգանիզմից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ մասնագետն այս մասին խոսել է «Россия 24» հեռուստաալիքի եթերում:

 
Մասնագետը նշել է, որ իմունիտետ զարգացնելու համար մարդ պետք է նվազագույն քանակով խրոնիկ հիվանդություններ ունենա, առավել կատարյալ պարագայում՝ դրանք ընդհանրապես չպետք է լինեն:

«Նման մարդիկ ավելի մեծ հավանականություն կունենա նորմալ իմունային պաշտպանություն ձևավորելու»,- ասել է բժիշկը:

Նա հավելել է, որ կորոնավիրուսով կրկին կարող են վարակվել իմունային անբավարարություն ունեցող մարդիկ:

Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 4 313 030 մարդ, մահացել՝ ավելի քան 291 հազարը: Ռուսաստանում վարակման 232 243 դեպք է գրանցվել, մահվան՝ 2116:

Դիտվել է 23357անգամ
Վերջին լուրեր