15 / Օգոստոս / 2022 : 10-16

Նիկոլ Փաշինյանը՝ դեպքի վայրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, ծանոթանալու որոնողափրկարարական աշխատանքներին։
Փաշինյանին դեպքի վայրում դիմավորեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 5 զոհ, որից մեկի ինքնությունը պարզված չէ։ Վիրավոր է ավելի քան 60 մարդ, ևս 16-ը համարվում է անհետ կորած։
Դիտվել է 29253անգամ
Վերջին լուրեր