15 / Օգոստոս / 2022 : 13-39

Զոհերի թիվն ավելացավ. նոր տվյալներ


«Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է ևս մեկ դի: Զոհերի թիվն այս պահի դրությամբ 7 է: Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը թարմացրել է անհետ կորած համարվողների ցուցակը․ 15 հոգու անուն է ներառված։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ միավոր լրացուցիչ տեխնիկա։
Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։
Դիտվել է 91016անգամ
Վերջին լուրեր