15 / Օգոստոս / 2022 : 16-02

Մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Բոլորիս համար էլ պարզ է, որ ինչքան ժամանակը երկարեց, այդքան մարդկանց ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյանում է: Փրկարարական աշխատանքները չեն դադարում, հաշվի են առնվում ռիսկերը, անվտանգության կանոնները, պետք է վերացնենք ռիսկերը, որ կարողանանք աշխատել: Շինության փլուզման վտանգ կա՝ երկաթբետոնե կոնստրուկցիաներ կան կախված, դրանք պետք է հեռացնենք, նոր կարողանանք փրկարարական աշխատանքներ իրականացնել:
Բացի դրանից, տրակտորի աշխատելուց հնարավոր է դիակներ վնասվեն: Փորձում ենք խուսափել նման դեպքերից: Այս մասին քիչ առաջ «Սուրմալուի» տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը:
«Ներկայումս փրկարարական աշխատանքներին ներգրավված է 150 փրկարար ծառայող, 102 կամավոր Հայկական կարմիր խաչ ընկերությունից և 15 կամավոր «ՈՄԱ»-ից»,- հավելեց Վարդազարյանը։
Դիտեք նաև սա
Դիտեք նաև սա
Դիտեք նաև սա
Դիտվել է 52273անգամ
Վերջին լուրեր