17 / Օգոստոս / 2022 : 10-46

Ավտովթարի է ենթարկվել Հայկ Մարությանի կինը

Օգոստոսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Հրաչյա Քոչար 22 հասցեում էլեկտրասյան դիմաց բախվել են Skoda, BMW, Mercedes, Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Skoda-ի վարորդը Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի կինն է՝ Իվա Մարությանը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում է եղել նաև Հայկ Մարությանը, ով, տեսնելով, որ վթարը տեսանկարահանվում է, հեռացել է վթարի վայրից։
Դիտվել է 58136անգամ
Վերջին լուրեր