18 / Օգոստոս / 2022 : 09-35

Գեղարքունիքից տեղեկացնում են. կա զոհ


Օգոստոսի 17-ին, ժամը 23։12-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մետր գլորվել և հայտնվել հարակից ձորակում։
Ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ս․-ը (ծնված 1959 թ․) հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևանի Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածը մահացել է։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել ավտոքարշակին։
Դիտվել է 108306անգամ
Վերջին լուրեր