18 / Օգոստոս / 2022 : 13-20

Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է

Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։
Ոստիկանությունից տեղեկանում է՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաեւ իրականացնողը, որը օտարերկրացի է։
Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը եւ հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։
Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։
Դիտվել է 53233անգամ
Վերջին լուրեր