Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Օգոստոս / 2022 : 13-35

Որն է լինելու հաջորդ աղետի գոտին

Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ։ Հիմա եմ զգուշացնում, որ չասեք զգուշացնող չի եղել։ Քաղաքի կենտրոնում, խիտ երթեւեկելի փողոցի գլխին կառուցվում է բազմահարկ շենք, իհարկե, առեւտրի կամ բիզնես կենտրոն։
Շենքը կառուցվում է մետրոպոլիտենի վրա, շենքը կառուցվում է այնտեղ, որտեղ վարարելու մեծ հակում ունեցող Գետառն է հոսում։ Խորհրդային տարիներին այս հատվածում անգամ երկհարկանի շենք չեն կառուցել։
Ոչ թե չեն կարողացել, այլ չէր կարելի։ Հիմա կառուցում են։ Ո՞վ է թույլ տվել այստեղ բազմահարկ կառուցել։ Մի՞թե չգիտեք, որ այս շենքը հիմք, որպես այդպիսին չունի։ Ես շինարարության ամենասկզբից հետեւել եմ եւ տեսել, թե ինչպես հենասյունները հիմք դարձնելով սկսեցին կառուցել այս անճոռնին։ Մի՞թե չգիտեք, որ այն մետրոպոլիտենի գլխին է եւ այնտեղ, որտեղ Գետառն է հոսում։
Ուզում եմ լսել այն մասնագետներին, որոնք հրապարակայնորեն կհայտարարեն, որ այս շենքը կառուցվում է քաղաքաշինության նորմերին համապատասխան։ Ուզում եմ լսել այն պաշտոնյաներին, որոնք շինթույլտվություն են տվել։
Գեղամ Նազարյանի ֆեսբուքյան էջից Դիտեք նաև սա Դիտեք նաև սա Դիտեք նաև սա Դիտեք նաև սա
Դիտվել է 63455անգամ
Վերջին լուրեր