20 / Օգոստոս / 2022 : 09-41

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել


Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:


Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։



Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:


Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:


Դեպքի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:


Հիշեցնենք, որ նռնակով զինված տղամարդը ներխուժել էր Մասիսի քաղաքապետարանի շենք՝ սպառնալով պայթեցնել այն։ Ըստ տեղեկությունների՝ նախկինում նա եղել է Մասիսի ավագանու անդամ։
Դիտվել է 45840անգամ
Վերջին լուրեր