Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Օգոստոս / 2022 : 19-08

Ուրիշների վրա տպավորություն թողնելու կարիքի բացակայություն. բիզնես մոտիվացիա

Նախորդ նյութի հղումը՝
13. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

14. ՈՒՐԻՇՆԵՐԻ ՎՐԱ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՐԻՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուշադրության չարժանացնելը և քեզ չստիպելը տպավորություն թողնել ուրիշների վրա, հավանաբար, ամենահաջողված ունակություններից մեկն է, որ կարող եք ունենալ:

Մենք ավելի ճկուն հմտություն չգիտենք, քան. «Ես պարզապես երջանիկ եմ, որ ես՝ ես եմ, ինքս՝ ինձնով, իսկ դուք կարող եք անել այն, ինչ ցանկանում եք, պարզապես հեռու մնացեք ինձանից։ Թողեք ինձ հանգիստ»։

Մի դարաշրջանում եք ապրում, երբ ձեր անձնական կարգավիճակը հաստատված է սոցիալական ցանցերում։

Ինտերնետային աշխարհում like-երի, միավորների, ձայների կարիք չզգալը եւ նշանակություն չտալը, առավել ևս կախվածություն չունենալը վիրտուալ աշխարհից կայացած զգալու համար՝ թռիչքային առաջընթաց եւ դրական մոտեցում է։


Դուք ձեր «like»-երը, «followers»-ները՝ հավանողները եւ հետեւորդները չեք, դուք այնպիսին եք, ինչպիսին կաք իրականում, երբ համացանցն անջատվում է:

Ահա թե ով եք դուք իրականում որպես մարդ...

Քանի դեռ դուք երջանիկ եք այդ մարդու հետ, մնացած ամեն ինչ լավ է:

Եվ այո՛, մենք գիտենք, որ դուք ունեք 3,6 միլիոն բաժանորդ YouTube-ում, բայց դա ձեր անհատականությունը չէ, այլ՝ գնահատանք սովորական ձեզ նման մարդկանց կողմից։

Նրանք արժեք են տալիս և ընտրում են բաժանորդագրվել ձեր ալիքին, որպես շնորհակալություն հայտնելու միջոց, քանի որ իրենք նույնպես որոշակի որակ եւ լիցքեր են ստանում փոխհաղորդակցությունից։

Եղե՛ք ընկեր եւ խորհրդատու բարեկամ ձեր իսկ անձի հետ։


Կարդացեք նաև՝
12. ՃԱՆԱՉԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ, ԵՒ ԹԵ ԻՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԿՅԱՆՔԻՑ

13. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ


Author's cover photo
Ամսաթիվ 20 / Օգոստոս / 2022 : 19-08
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 21353անգամ
Վերջին լուրեր