22 / Օգոստոս / 2022 : 17-05

24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 24-ը՝ ժամը 07:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 32667անգամ
Վերջին լուրեր