23 / Օգոստոս / 2022 : 09-39

Պայթյունի հետևանքով անհայտ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանը «Սուրմալու»-ում պահեստապետ էր


«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյունի հետեւանքով անհայտ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանը աշխատում էր «Սուրմալու»-ում՝ որպես պահեստապետ: NEWS.am-ի հետ զրույցում Վանիկ Ամիրխանյանի քույրը՝ Աննա Ամիրխանյանը, պատմեց, որ եղբայրը պայթյունի պահին, ըստ տեղեկությունների, «Սուրմալու»-ի պահեստում է եղել:
«13 տարի է՝ եղբայրս այնտեղ էր աշխատում: Երբ լսեցինք պայթյունի մասին, անմիջապես զանգել ենք նրան, բայց արդեն անհասանելի էր»,- ասաց Վանիկ Ամիրխանյանի քույրը:
55-ամյա Վանիկ Ամիրխանյանը երկու երեխաների հայր էր։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 3 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։
Դիտեք նաև սա
Դիտեք նաև սա
Դիտեք նաև սա
Դիտվել է 75249անգամ
Վերջին լուրեր