24 / Օգոստոս / 2022 : 09-39

Անհետ կորած համարվող քաղաքացու մարմինը կամ էլ մասունքները չեն հայտնաբերվել, որոնումները դադարեցվել են. ԱԻՆ խոսնակ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում, որտեղ օգոստոսի 14–ին խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, դադարեցվել են անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.


«Հարգելի՛ գործընկերներ,

ինչպես տեղյակ եք, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։



Պայթյունի էպիկենտրոնում եւ մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։
Նշեմ, որ առաջացած հրդեհից եւ պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։

Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները»։
Դիտվել է 14968անգամ
Վերջին լուրեր