25 / Օգոստոս / 2022 : 11-50

Ինչպե՞ս են ապրում հայերը Կանադայում

Տարոնտոն ունի 3 միլիոն բնակչություն շատ մեծ քաղաք է։ Բնակչության 50 տոկոսը էմիգրանտներ են, ծնվել են այլ երկրներում հետո տեղափոխվել Կանադա։ Տորոնտոն բազմազգ է, մոտ 140 լեզվով խոսում են և տարբերվում է Հյուսիս ամերիկյան մյուս քաղաքներից։
Տորոնտո բնակության և աշխատելու են մեկնել նաև հայերը։

Լինանա Հովակիմյանը 10 տարի առաջ է տեղափոխվել Կանադա և աշխատում է Toronto Global ընկերությունում։ Նա մեծ դժվարությամբ է աշխատանք գտել։ Տեղափոխվելով Կանադա մեկուկես տարի սպասել է մինչև լրանա աշխատանքի իրավունքը։



«Այդ մեկուկես տարիներին ոչինչ չես կարող անել։ Հետևում թողնելով աշխատանքաին փորձ, լավ աշխատանք։ Եվ ընդհանրապես այստեղ ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչո՞վ ես զբաղվել կամ աշխատել քո երկրում, չի հետաքրքրում թե ինչ կրթություն ունես։ Չնայած ունենալով ամերիկյան համալսարանի կրթություն, շատ երկրար տրեց մինչև աշխատանք գտա»,-նշում է Լիանան։

Լիանան արդեն 8-9 տարի աշխատում է և հաջողություններ ունի այժմ, աշխատանքում առաջ է գնացել, և այդ աշխատանքը գտել է մարդկանց հետ շփվելով, քան ռեզյումե ուղարկելով տարբեր կազմակերպություններ։

Լիանան նշում է, որ աշխատանքի իրավունքը ստանալուց հետո էլ իրեն չեն կանչել հարցազրույցների։

Եվ հարևանի հետ շփվելով, որը նույպես հայ է եղել Իրաքից, որն էլ օգնել է աշխատանք գտնել բայց, որպես կամավոր և 4 ամիս առանց վարձատրության։ Փորձությունների միջով անցնելով և սկզբնական շրջանում շատ ցածր աշխատավարձով ընդունվում է աշխատանքի, բայց չունենալով վճարովի արձակուրդ, և բժշկական ապահովագրություն։

Աշխատանքի անցնելով և աշխատելով, միայն հոմոզվում են որ ունակ ես և կարող ես աշխատել։

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 29276անգամ
Վերջին լուրեր