27 / Օգոստոս / 2022 : 13-19
Ինչո՞ւ պետք է սեղանը ծածկված լինի սփռոցով . ժողովրդական հավատալիքներ
Ինչպես հին ժամանակներում, այնպես էլ հիմա յուրաքանչյուր սեղան ծածկում ենք սփռոցով: Բայց երիտասարդ սերնդից շատերը տարակուսած են՝ ինչի համար պետք սփռոց փռել սեղանին, եթե ամենափոքր կետի դեպքում այն պետք է ամբողջությամբ լավ լվանալ, լավ մաքրել, անցկացնել հետքերը, ժամանակ ծախսել սփռոցը արդուկել։
Պարզվում է, որ սեղանին փռված սփռոցը միայն չի սահմանափակվում կահույքն աղտոտումից պաշտպանելով։ Այն նաև ունի այլ նշանակություններ։
Հետաքրքիր է, ինչո՞ւ են մեր նախնիները միշտ սեղանը ծածկել սփռոցնեով։ Կնշենք մի քանի փաստեր։
Ինչու՞ պետք է սեղանը ծածկել սփռոցով
Նախկինում մարդիկ հավատում էին, որ սեղանին դրված սփռոցն անփորձանք կյանք է խոստանում։ Հարթ, կոկիկ, գեղեցիկ, մաքուր սփռոցով ծածկված սեղանը համարվում էր նաև հաջողություն գործերում, բարեկեցիկ կյանք, առատ սեղան և համով կերակուրներ։
Խոհանոցի չծածկված սեղանը համարվում էր ոչ միայն աղքատության նշան, այլև տանտիրուհու անբարեկարգ լինելու հստակ նշան։ Ուստի աղջիկներն ու կանայք փորձում էին սփռոցը մաքուր ու խնամված պահել։
Շտապե՛ք հյուրեր
Երբ տանտիրուհիները սպասում էին հյուրերին, առատ սեղան դնելով, նրանք նստում էին սեղանի մոտ և սփռոցի ծայրից բռնելով թափահարում էին և ասում, որ թող հյուրերը շուտ գան։
Տանտիրուհիները հավատում էին, որ այպես հյուրերը շուտ կայցելեն և տանտերերը երկար ժամանակ չէին սպասի հյուրերին և պատրաստված կերակուրը չի սառչի։
Ասում են, որ հյուրերը իսկապես անմիջապես հայտնվում էին դռան շեմին։
Փողի ներգրավում դեպի տուն
Համարվում էր, որ սփռոցով չծածկված սեղանն ընտանիքին տանում է փողի պակասի։ Դրա համար անպայման սփռոցով ծածկում էին սեղանը։Ըստ հավատալիքների՝ տանտերերը հաճախ թղթադրամներ էին դնում սփռոցի տակ և ինչքան բարձր էր թղթադրամի անվանական արժեքը, այնքան ավելի հարուստ է համարվում ընտանիքը և այնքան ավելի շատ գումար պետք է բերի նրանց ապագայում։
Աստծո պարգեւը
Նույնիսկ հիմա շատերը հավատում են, որ սնունդը Աստծո պարգև է, և նախկինում բոլորն առանց բացառության համոզված էին դրանում։
Նախկինում, յուրաքանչյուր կերակուր, ընթրիք համարվում էր Աստծո պարգև և սեղան նստելը, ընթրելը, ճաշելը, մարդիկ ծես էի համարում:
Հնարավո՞ր է Աստծո պարգևը դնել չծածկված սեղանի վրա: Իհարկե ոչ, ավելին, նրանք փորձել են ընտրել ամենաորակյալ և ամենագեղեցիկ սփռոցը, որպեսզի շնորհակալություն հայտնեն Ամենակարողին հերթական նվերի համար։
Ինչո՞ւ համար էին նախկինում դանակը թաքցնում սփռոցի տակ
Ոչ մի վատ բան մտածելու կարիք չկա։ Դանակը թաքցնելով սփռոցիի տակ տանտերերը չէին ցանկանում ոչ մեկին վնասել։ Եթե երբեմն անցանկալի հյուրեր էին այցելում տուն, որոնց հետ ընտանիքի անդամները չէին ցանկանում երկար ժամանակ անցկացնել, դանակ էրն թաքցնում սփռոցի տակ, հույս ունենալով, որ անցանկալի հյուրերը արագ կուտեն և շուտ կհեռանան տանից։
Ոչ մի վեճ
Նախկինում մարդիկ հավատում էին, որ դա միայն ճերմակ սփռոցն է, որը կպաշտպանի ընտանիքը տարաձայնություններից: Հետեւաբար, բոլորն ընտրում էին միայ սպիտակ սփռոց։ Նրանց մտածելակերպն ու ընկալումները միանշանակ դրական էին՝ միայն նման ընտրությունից հետո։
Նախկինում սփոռց կարելի էր նվեր ընդունել միայն մտերիմների հարազատների կողմից
Նախկինում, ըստ ժողովրդական հավատալիքներին սփռոց կարող էր նվիրել միայն մտերիմը, բարեկամը: Ի վերջո, դա ֆինանսական բարեկեցության և ընտանիքում առողջ մթնոլորտի խորհրդանիշ է: Վատ մտադրություններով անծանոթը կարող էր անհաջողություն բերել ընտանիք։
Երիտասարդ աղջիկները հավատում էին, որ եթե սփռոցը ծնողների տնից տանեն նոր ընտանիք, ապա ամուսնու և նրա հարազատների հետ կյանքը հանգիստ կանցնի։
Պատրաստեց Yelaket.am-ը
Կարդացեք նաև՝ Մի ընդունե՛ք այս նվերները, դրանք դժբախտությո՛ւն են բերում․ ի՞նչ պետք է իմանալ նվերների մասին
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
38839անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Ինչպես պատրաստել ախորժելի հավ
Հավ 40 պճեղ սխտորը (Poulet aux 40 gousses d’ail) Պրովանսի դասական խոհանոցի կերակրատեսակ է, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերել պատրաստման տարբեր եղանակներ: Անփոփոխ է մնացել միայն 1 բան՝ 40...
11 / Ապրիլ / 2020
Բնական ներկանյութեր Զատիկի ձվերը ներկելու համար /լուսանկարներ/
Գոյություն ունեն բազմաթիվ ներկեր և գունանյութեր Զատիկի ձվերը ներկելու ու զարդարելու համար: Կարևոր է հիշել, որ քիմիական ներկանյութերը ցանկալի է օգտագործել դատարկ, փայտե կամ կավե ձվերը ներկելու...
06 / Ապրիլ / 2020
Ինչպես ներկել Զատիկի ձու
Զատիկը քրիստոնեական տոն է, որը տոնվում է ամեն գարնանը։
Զատկի ավանդույթներից մեկն է հավկիթներ ներկելը։ Հետագայում դրան ավելացել են նաև հավիթների զարդարելը։
Հայկական ավանդույթում, ներկած հավկիթներով...
07 / Ապրիլ / 2020
Զատկի կուլիչ
Բաղադրությունը
500 գրամ կաթ1 բաժակ սերուցք2 բաժակ շաքարավազ5 հատ ձու3 ձվի դեղնուց100 գրամ խմորիչ130 գրամ կարագ2 կգ ալյուրԱղ մի պտղունց, վանիլին300 գրամ չամիչ կամ չիր
Գլազուր 3-4 ձվի սառեցրած...
08 / Ապրիլ / 2020
Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով
Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին: Զատկի սեղանի զարդը, ներկված հավկիթից հետո, իհարկե, տոնական փլավն է:
Ինչպես պատրաստել զատկի...
10 / Ապրիլ / 2020
Տնային պայմաններում պիցցա պատրաստելու համեղ խմոր
Համեղ պիցցա ճաշակելու համար պարտադիր չէ իտալական շքեղ ռեստորան գնալ եւ տարբեր միջուկով մեկ կտոր խմորի համար շատ գումար վատնել։
Տանը համեղ պիցցա պատրաստելը դյուրին է, բավական է գնել անհրաժեշտ...
10 / Ապրիլ / 2020
Աննկարագրելի համեղ մակարոն ստանալու գաղտնիքները, որոնց մասին քչերը գիտեն
Անգամ ամենահասարակ մակարոնը կարելի է պատրաստել շատ համեղ: Մեկ անգամ փորձելով այս իտալական պաստան՝ դուք այլևս չեք ցանկանա մակարոնները պատրաստել, ինչպես առաջ:
Հիանալի համ ստանալու համար հարկավոր է...
13 / Ապրիլ / 2020
Ժենգյալով հաց
Պատրաստում ենքԺենգյալով հաց։
Բաղադրամասեր
Թրթնջուկ
Կանաչ սոխ
Կանաչ սխտոր
Համեմ
Կյըռնանջուկ (գառան ականջ)
Ճռճռուկ
Եղինջ
Նանա
Ծտապաշար
Սըմսըմոկ, տըմտըմոկ,
Պատրաստման եղանակը
Այդ բոլորը կտրատում...