29 / Օգոստոս / 2022 : 14-23

Խորհուրդներ, որոնք կօգնեն մեծացնել դրամական միջոցների հոսքը և ձեր դրամապանակը կլցվի փողով


Կարևոր է հիշել, որ փողն առաջին հերթին էներգիա է: Այս էներգիան պետք է հարգել և ճիշտ ուղղորդել: Միայն այս դեպքում գումարը շարունակաբար կլցվի ձերդրամապանակը։

Ինչպես գումարը պահել

* Որպեսզի փողի էներգիայի հոսքը չդադարի, հարկ է հիշել, որ փող պահելն ունի իր կանոնները.

*Չի կարելի փողը պահել ջրի մոտ, օրինակ՝ լվացարանի կամ զուգարանի մոտ: Հակառակ դեպքում գումարը շուտով «կհեռանա» ձեզանից:

*Չիկարելի փողը պահել տան դռան մուտքի, օրինակ՝ փոքրիկ պահարանի կամ դարակի մեջ։

*Ներքնակի տակ փող պահելը նույնպես չարժե։ Բացի այն, որ դա չի նպաստում դրանց քանակի ավելացմանը, ներքնակի տակ եղած գումարը բացասաբար է անդրադառնում նաև ձեր քնի վրա։


*Թղթադրամների կույտերը պահելիս դրանք մի կապեք ամուր ռետինե ժապավեններով կամ սեղմակներով: Դրա պատճառով փողը ճմրթվում է, կապանքների մեջ են նաև էներգետիկ հոսքերը, որոնք նպաստում են փողի ավելացմանը և կուտակմանը։

*Որպեսզի տանը միշտ գումար լինի, խորհուրդ է տրվում ճաշասեղանի սփռոցի տակ մի քանի թղթադրամ պահել։ Այն նպաստում է առատությանը, ինչը նշանակում է, որ ձեր սեղանը երբեք դատարկ չի լինի: Թղթադրամները պետք է լինեն մաքուր և նոր։


*Դրամապանակում նույպես պետք է պահել միայն ամբողջական և մաքուր թղթադրամներ։ Եթե ​​ունեք պատռված թղթադրամ, այն պետք է սոսնձել և միայն դրանից հետո դնել դրամապանակի մեջ:

*Եթե ​​դուք օգտագործում եք դրամապանակ, ապա դրա մեջ միշտ պետք է գումար լինի։ Երբեք մի ծախսեք վերջին գումարը՝ դատարկ թողնելով ձեր դրամապանակը:



*Ի դեպ, դրամապանակում պետք է նաև թղթադրամներ դնել հատուկ սկզբունքով։ Թղթադրամները պետք է դնել «դեմքով»՝ մեկ ուղղությամբ: Բացի այդ, դուք պետք է ձեր դրամապանակում թղթադրամները ծալեք այնպես, որ մեծ անվանական արժեքները ձեզ ավելի մոտ լինեն:


*Մաշված և հին դրամապանակը հաջողություն չի բերի։

*Դրամապանակը միշտ պետք է մաքրել ավելորդ իրերից ՝ ազատվելով չեկերից, թղթերից ու այլ աղբից։

*Եթե ​​դուք չեք օգտագործում դրամապանակ, ապա շտապեք ձեռք բերել։ Փողը, ինչպես վերը նշվեց, հարգանք է սիրում: Այդ իսկ պատճառով դրանք պայուսակի կամ հագուստի գրպանում պահելը լավագույն լուծումը չէ։ Եթե թռթադրամները և մետաղադրամները ցրված են տարբեր գրպաններում դա հաջողություն չի բերում,ֆինանսական ոռումով։

Ինչպես չիշտ վարվել գումարի հետ և հետո միայն ծախսել

1․Ստանալով աշխատավարձ մի շտապեք վերադարձնել պարտքը, եթե իհարկե պարտք ունեք, և մի շտապեք նոր ստացած գումարն անմիջապես ծախսել։ Թող այս գումարը «գիշերի» ձեր տանը։ Սա կօգնի ձեր տունը լցնել դրական էներգիայով:

2․Երեկոյան գումար մի վերցրեք կամ մի տվեք։ Դա կարող է դժբախտություն բերել: Մայրամուտից հետո փող հաշվել նույնպես չարժե։

3․ Ուրիշին փող տալիս այն ձեռքից ձեռք մի փոխանցեք։ Պետք է նախ գումարը դնել սեղանին կամ մեկ այլ մակերեսին, և միայն դրանից հետո դիմացինը կարող է վերցնել այն։

4․ Փողը պետք է վերցնել ձախ ձեռքով, իսկ տալ՝ աջ ձեռքով։


5․ Որպեսզի գումարը միշտ ավելանա, նվիրաբերեք ձեր եկամտի մի մասը։ Սա կարող է օգնել տարեցներին, աղքատներին, փախստականներին, զինվորական հիվանդանոցներին կամ տարբեր բարեգործական հիմնադրամներին:

5․ Կիրակի օրը պարտք մի վերցրեք և երեքշաբթի օրը գումար մի խնդրեք։

6․ Դրամական պարտքը պետք է մարվի ավելի փոքր անվանական արժեքներով։

7․ Գնումներ կատարելիս վճարեք կիսով չափ ծալված թղթադրամներով:

8․ Մի մոռացեք պարբերաբար փոխել հին թղթադրամները նորերով։ Այսպիսով, դուք կբարելավեք փողի էներգիայի շարժումը։


9․ Երբ գնումներ կատարելիս մանր եք վերցնում, միշտ հաշվեք այն:

10․ Ոչ մի դեպքում չի կարելի փող դնելը պատառոտված և ծակ գրպանը։

ժողովրդական հավատալիքներ

Կան նաև ժողովրդական հավատալիքներ և նշաններ, որոնք կապված չեն փողի հետ, բայց միևնույն ժամանակ փողի բարգավաճումը կարող է ուղղակիորեն կախված լինել դրանցից.

*Որպեսզի ձեր եկամուտներն ավելանան, ավելը պետք է դնել տան անկունում, թարս՝ վերևի մասը ներքև, որպեսզի հարստությունը և փողը տնից դուրս չգան։


*Պետք չէ ձեռքով սեղանի փշրանքները հավաքել:

*Որպեսզի անհաջությունների չհանդիպեք, գլխարկն ու բանալիները մի դրեք սեղանին։


*Մի նստեք սեղանի վրա:

*Դարակների և ճաշասեղանի վրա դատարկ տարաներ մի թողեք։ Այն ամանները, կաթսաները, որոնք անընդհատ չեք օգտագործում առօրյայում, մի քանի մետաղադրամ դրեք դրանց մեջ։

*Հիշեք, որ ոչ մի դեպքում տանը չպետք է սուլել։

*Միշտ փակ պահեք զուգարանի կափարիչը, որպեսզի ամբողջ գումարը չհոսի «զուգարան»


*Մի մոռացեք ժամանակին վերանորոգել տան բոլոր ծակ խողովակներն ու փչացած ծորակները, որպեսզի հարստությունը ջրի հետ չգնա ու չվերանա:

*Մայրամուտից հետո մի լվացեք հատակները և մի ավլեք։

*Որպեսզի փողը տուն գրավեք, տանը փողի ծառ պահեք, որի տակ հողի մեջ մի քանի մետաղադրամներ դրեք և դրեք այնպես որ դրանք երևան։


*Այս նշանները կօգնեն ձեզ ավելացնել և պահպանել ձեր նյութական հարստությունը: Հիշեք, որ որքան հարգանքով վերաբերվեք փողին, այնքան ավելի պատրաստակամորեն նրանք կգնան ձեր ձեռքը:

Պատրաստեց Yelaket.am-ը

Կարդացեք նաև՝


Դիտվել է 26976անգամ
Վերջին լուրեր