14 / Մայիս / 2020 : 11-45

Պարետատունը քննարկում է պարտադիր դիմակ կրելու հարցը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Պարետատունը հիմա քննարկում է՝ արդյո՞ք մենք պետք է մտցնենք փակ տարածքներում և բաց տարածքներում դիմակի կրման պարտադիր պայման: Այդ հարցը կքննարկվի ու որոշում կկայացվի»:

Վարչապետը խոսեց նաև այն կանոնների մասին, որոնք անհրաժեշտ է պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար: Պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը, չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին, չօգտվել չախտահանված սպասքից:

Փաշինյանը հայտարարեց, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկարաձգվի, որպեսզի հնարավոր լինի օգտագործել այն գործիքները, որոնք տալիս է այդ ռեժիմը: Մասնավորապես խոսքը վերաբերում է կոնկրետ բնակավայր փակելուն, ինչը հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում:

Դիտվել է 14107անգամ
Վերջին լուրեր