Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Օգոստոս / 2022 : 10-56

Ինչպես ճանաչել ինքնասիրահարված տղամարդուն

Ցանկացած հարաբերությունների սկիզբը ոչ միայն ծաղկեփնջեր են և ռեստորանում թանկ կերակուրները կամ հաճելի ժամանակ անցկացնելը տղամարդու կողքին։ Արդեն առաջին կամ երկրորդ ժամադրության ժամանակ դուք կարող եք հասկանալ, թե արդյոք «պոտենցիալ ջենթլմենը» կհամապատասխանի ձեզ: Արդյոք նա ինքասիրահարված է և դուք պատրաստ եք հարաբերությունները շարունակել նրա հետ, ընտանիք կազմել և տեսնո՞ւմ եք ապագայուն արդյոք նրան ձեր կողքին։

Առաջին հանդիպումների ժամանակ դրա մասին կվկայեն ոչ միայն նրա պահվածքն ու ժեստերը, այլեւ բանավոր խոսքը։ Պարզ ասած, նրա խոսքը և արտահայտությունները, որոնց մասին նա խոսում ՝ արժեքների, նախկին ընկերուհու, իր ընտանիքի անդամների, ապագայի, կխոսեն նրա բնավորության մասին: Միգուցե դուք կհասկանաք, որ նա պարծենկոտ է, հիմար և ինքնասիրահարված։ Մի քանի արտահայտությունները կպարզեն նրա էությունը։


Արտահայտություններ, որոնք ապացուցում է, որ նա հիմար է

«Ես բարձր IQ ունեմ»

Միայն հիմարն է պարծենում իր ինտելեկտով։ Կրթված մարդիկ երբեք չեն պարծենում իրենց խելքով կամ ցույց չեն տալիս իրենց դիպլոմը առաջին ժամադրության ժամանակ։ Եթե ​​տղամարդը հարաբերությունների սկզբում ամեն կերպ գովում է իր միտքը, էժանագին մեջբերումներ է անում և փորձում ինքնահաստատվել, ապա իրականում նրան պակասում է խելքը, նա կարճմիտ, նա տակտ չունի։



«Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր արտաքինին»․ ասում է նա ձեզ

Տղամարդու սուր արտահայտությունները կարող են արագ վնասել խոցելի կանանցինքնասիրությունը: Եթե ​​նա թույլ է տալիս անտակտ արտահայտություններ ձեր արտաքինի կամ ապրելակերպի մասին, փախեք նրանից: Անտեսելով ձեզ, քննադատությունը և այն համոզմունքը, որ նա ամեն ինչով գերազանցում է ձեզ, վկայում են նրա սահմանափակ մտքի մասին։ Խելացի զուգընկերը միջոց կգտնի քննարկելու իրեն անհանգստացնող նուրբ հարցը՝ չվիրավորելով իր կողքին գտնվեղ տիկնոջ զգացմունքները:


«Բոլորն այնքան հիմար են»

Ակնհայտ է, որ կնոջը նվաճելու համար տղամարդը պատրաստ է ցույց տալ, որ ինքն իսկական ջենտլմեն է։ Բայց ուրիշներին նվաստացնելու հաշվին սեփական արժանիքները գովելը բացառվում է: Որպես կանոն, նրանք, ովքեր հրապարակավ քննարկում են ծանոթների պահվածքն ու բարքը, բարդույթների հսկայական քանակություն ունեն։ Եվ ցածր ինտելեկտը, իհարկե, նրանց թվում է:


«Այդ նախկին»...

Տղամարդու բարոյական որակների առաջին ցուցիչը նախկին ընկերուհու նկատմամբ վերաբերմունքն է։ Եթե ​​նա ամեն կերպ զրպարտում է նրան, չի հապաղում պատմել նրա մասին անձնական փաստեր, ապա մի զարմացեք, որ հետո, ձեզնից բաժանվելուց հետո, ձեր մասին նույպես կսկսի բամբասանքներ տարածել։ Նման պահվածքը վկայում է հարգանքի, և ի վերջո, խելքի բացակայության մասին։ Եթե նա թոյյլ է տալիս նման կասկածելի հաճոյախոսություն. «Դու այնքան լավն ես և նման չես իմ նախկին ընկերուհուն»: Համաձայնեք, որ այս հաճոյախոսությունը զզվելի է։



Մեկ այլ հանգամանք կարող է լինել ոչ միայն նախկին ընկերուհու, այլեւ հարազատների քննադատությունը։ Արդյո՞ք նա իրեն թույլ է տալիս կոշտ հայտարարություններ մոր կամ քրոջ մասին։ Նախատո՞ւմ է հորը բոլոր մեղքերի համար։

Խորհուրդ տվեք նրան դիմել հոգեբանի՝ մանկական տրավմայի դեմն առնելու համար և մտածեք, դուք կարող եք հարաբերություններ հաստատել նրա հետ:
«Ես հեշտությամբ և լավ եմ ստում»

Ակնհայտ է, որ առաջին ժամադրության ժամանակ տղամարդը փորձում է իրեն լավագույնս դրսևորել։ Բայց ստելու ունակությունը կասկածելի առաքինություն է։ Նա կարող է ուղղակիորեն չասել ձեզ, որ հրաշալի ստախոս է, բայց դուք ինքներդ կկռահեք այդ մասին։ Եթե ​​տղամարդը խոսում է այն մասին, թե որքան հմտորեն է խուսափում ալիմենտից կամ ինչպես է կարողացել խաբեությամբ բաղձալի տեղ գրավել աշխատավայրում, ապա նա արժանի է ոչ այլ ինչի, քան արհամարհանքի։ Ինչպե՞ս կարող ես հպարտանալ, որ քո բարոյական որակներն այդքան ցածր մակարդակի վրա են։ Այո, և աղջկան ասե՞լ այդ մասին: Ինչպես կարող է խելացի տղամարդը դա թույլ տալ իրեն:

Հիշեք այս տղամարդկային արտահայտությունները, որոնք խոսում են խելքի, տակտի և տարրական բարքերի պակասի մասին։ Մտածեք՝ նման տղամարդու հետ շփվելուց առաջ և հետո։ Անարժան տղամարդու ընկերակցությունը սիրող, նվիրվող կանանց համար չէ։


Պատրաստեց Yelaket.am-ը




Կարդացեք նաև՝ Կենդանակերպի ո՞ր նշաններն են երկարակյացները

Կենդանակերպի նշաններ, որոնց առաջիկա 8 տարիներին հաջողություն է սպասվում

Կենդանակերպի նշանների պահապան թալիսմաններ․ հիշեք, որ թալիսմանները պետք է ձեռք բերել ազնիվ ճանապարհով

Ձեր թալիսման ծաղիկը ըստ ձեր կենդանակերպի նշանի կպաշտպանի ձեզ

Մի շտապեք բոլորին, այդ թվում ձեր սիրելիին ասել, որ դուք զույգ եք

Ի՞նչն է կնոջն իսկապես գեղեցիկ դարձնում

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16623անգամ
Վերջին լուրեր