30 / Օգոստոս / 2022 : 14-47


Իլոն Մասկը արձագանքել է նախկին ընկերուհուն՝ Գրայմսին

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը արձագանքել է իր նախկին ընկերուհու գրառմանը։ Չնայած, որ զույգը բաժանվել է անցյալ տարի, բայց նրանք շարունակում են ընկերական և ջերմ հարաբերություններ պահպանել՝ հանուն իրենց երեխաների միասին մեծացնելու։

Ոմանք դեռ հույս ունեն ամենավառ զույգերից մեկի վերամիավորմանը, բայց առայժմ նրանց կապում են միայն երեխաները։

Նրանք դեռ հետևում են միմյանց սոցիալական ցանցերում և երբեմն նույնիսկ կատակներ են անում։

Իլոն Մասկ վերջերս չի անտեսել իր նախկին ընկերուհու Գրայմսի ցանկությունը, որը երգչուհին գրել է սոցիալական ցանցում։ Երգչուհին հայտարարել է, որ կցանկանար վիրահատության միջոցով «էլֆի ականջներ» ունենալ։

«Որևէ մեկը իր համար էլֆի ականջներ սարքե՞լ է։ Վախենում եմ, որ ականջների հյուսվածքները հազիվ թե լավանան, և որպես երաժիշտ ինձ այս վիրահատությունը բավականին ռիսկային է թվում, բայց ես ամբողջ կյանքս երազում եմ դրա մասին»,- գրել է Գրայմսը Twitter-ում։

Ըստ երևույթին, Իլոն Մասկին դուր չի եկել իր նախկին սիրելիի այս միտքը, և նա մտածված արտահայտվել է, որ «այս վիրահատությունը շատ ավելի շատ թերություններ ունի, քան առավելություններ»։

Հիշեցնենք, որ Մասկն ու Գրայմսը հարաբերությունների մեջ են 2018 թվականից։ Նրանք առաջին անգամ ծնող են դարձել 2020 թվականի մայիսին։ Նրանք ունեն երկու երեքա՝ երկամյա Էքս Էյ-Ի-էյ Տուելվ (X Æ A-12) և փոքրիկ Էքսա Դարկ Սիդերել (կամ պարզապես Y), որը ծնվել է այս գարնանը:

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Իլոն Մասկը և Գրայմսը բաժանվել են երեք տարվա ամուսնությունից հետո։

Պատրաստեց Yelaket.am-ը


Կարդացեք նաև՝ Ինչպիսին էր Իլոն Մասկը ուսանողական տարիներին. Մասկի նախկին ընկերուհին բացառիկ լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել
Դիտվել է 27433անգամ
Վերջին լուրեր