14 / Մայիս / 2020 : 11-56

Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն, կդադարեցվի Գեզարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 148, 150, 152, Սայաթ-Նովա փողոցի թիվ 13 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից հանրային օբյեկտների և Վարդենիկ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Դիտվել է 26176անգամ
Վերջին լուրեր