31 / Օգոստոս / 2022 : 18-46

Փոփոխություններ մետրոյի երթևեկության գրաֆիկում՝ առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ս․թ․ սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։

Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։

«Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»,- նշված է հաղորդագրությունում։

Yelaket.am

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 31502անգամ
Վերջին լուրեր