01 / Սեպտեմբեր / 2022 : 10-37

Եթե ուզում եք հանգիստ ու խաղաղ ապրել՝ մի բամբասեք

Եթե ուզում եք հանգիստ ու խաղաղ ապրել, երջանիկ լինել, կյանքում կան բաներ, որի մասին ձեր շրջապատը, ու նույնիսկ ամենամոտ ընկերները չպիտի իմանան։ Կան բաներ որ պետք չէ բոլորի մոտ անկեղծանալ։


Ձեր նախագծերի և մտադրությունների մասին նախապես մի պատմեք

Եթե ունեք մտադրություններ, որ ցանկանում եք ինչ որ մի նոր բան պլանավորել և պատմում եք բոլորին այդ մասին։ Հետո տեսնում եք, որ ձեր պլանները չեն իրագործվում, ամեն բան թարս է գնում։ Սա նշանակում է, որ պետք չէ ոչ-ոքի պատմել ձեր պլանների մասին, պահեք դրանք ձեր մեջ: Եթե խորհրդի կարիք ունեք, ավելի է լավ է այդ մասին խսսել ձեզ համար ամենահարազատ և ամենավստահելի մարդու հետ։




Մի բամբասեք

Բամբասանքը բացասական էներգիա և դրա մեջ ոչ մի լավ բան չկա։ Մի վերցրեք ձեզ վրա բացասական էներգիա: Երբ բամբասում եք այլոց մասին, դա ձեզ վրա վատ է անդրադառնում։ Ազատեք ձեզ այդ բացասական էներգիայից:



Պետք չէ անծանոթներին պատմել Ձեր սեփական պատմությունը

Կյանքում յուրաքանչյուր ոք ունի իր կյանքի պատմությունը, իր անցած ուղին, սակայն դա միայն ձերն և ձեր հոգու մի մասնիկը։ Չի կարելի ամեն ինչ պատմել առաջին իսկ պատահած անծանոթին կամ կիսվել բոլորի հետ, ում հանդիպում ենք։ Սակայն ունեք գաղտնիքներ, որոնք միայն դուք պետք է իմանաք։


Լավություն արա, գցիր ջուրը․ անընդատ պետք չէ խոսել ձեր արած բարության մասին

Ժողովուրդն ասում է՝ լավություն արա, գցիր ջուրը. երբ մի բարի գործ եք անում, օգնում եք ուրիշներին, պետք չէ անընդհատ բարձրաձայնել դրա մասին։ Ում հանդեպ բարություն եք արել, հնարավոր է նա այլ կերպ ընդունի, մտածի որ իրեն երեսով եք տալիս։


Մի պատմեք Ձեր խնդիրների մասին

Մի եղեք չափազանց բաց շրջապատի հետ: Ձեր խնդիրները ձերն են միայն և դրանք ուրիշին պատմելը և բողոքելը չի թեթևացնելու ձեր բեռը: Որքան քիչ եք կիսվում աշխարհի հետ, այդքան քիչ կարող են դա օգտագործել Ձեր դեմ։



Ձեր ինտիմ կյանքից մի խոսեք և մանրամասներ մի պատմեք

Ձեր ինտիմ կյանքը ձերն է և ձեր զուգընկերոջ և այնտեղ ոչ ոք գործ չունի ձեր երկուսից բացի: Ընկերական շրջապատն ու բարեկամները չպիտի իմանան դրա մասին։

Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12349անգամ
Վերջին լուրեր