02 / Սեպտեմբեր / 2022 : 15-08

Ո՞վ է տան ղեկավարը և ինչո՞ւ է սիրային հարաբերություններում իշխանության համար պայքար գնում

Ի՞նչ է նշանակում ընտանիքում «պայքար իշխանության համար»

Կան զույգեր, որոնց հարաբերություններ ավելի շատ նման են քաշքշուկի, մրցույթի՝ իշխանության համար, տան գլխավորը լինելու համար։

Իշխանության համար պայքարը կոնֆլիկտային վարքագիծ է, որը հիմնված է մեկ այլ անձին արժեզրկելու և նրա հանդեպ իշխանություն ունենալուն։ Եվ դա շատ հաճախ արտահայտվում է նրանց մոտ, ովքեր նոր հարաբերություններ են սկսել և նոր են ընտանիք կազմել։ Եվ այստեղ պետք է նշել, որ զուգընկերները հարաբերություններում, փոխանակ, որպեսզի միմյանց երջանկացնեն, հոգ տանեն իրար մասին և սիրեն միմյանց, մտածում են ինչպես իշխել զուգընկերոջը։

«Եթե լավ չես հասկանում, ես քեզ ցույց կտամ, թե դա վատ իմաստով ինչ է նշանակում», օգտագործվում են նմանատիպ արտահայտություններ, որոնցով ցանկանում են ցույց տալ գերազանցությունը զուգընկերոջ նկատմամբ։

Բանը հասնում է նրան, թե ով պետ է ճաշ եփի։

Ինտիմ հարաբերությունների բացակայություն

«Իմ գլուխը ցավում է» կամ «Ես հոգնել եմ, հոգնած եմ», նման արտահայտությունները շատ հաճախ իրենց թույլ են տալիս հիմնականում այն ընտանիքներում, որտեղ գումար վաստակողները ամուսիններ են։ Աա մանիպուլյացիա է՝ կնոջը կախվածության մեջ դնելու համար։

Այս պահվածք է բնորոշ նրանց, ովքեր ամբողջ «ուժով» փորձում են ցույց տալ իրենց գերազանցությունը։ Ցավոք սրտի, նման պահվածքով հարաբերություններում գլխավորը ոչ թե սերն է, այլ իշխանությունը։ Նման հարաբերություններում միշտ առկա են կոնֆլիկտները, որից տուժում են ընտանիքը անդամները, երեխաները, ծնողները և մերձավորները:

Կարևոր է հասկանալ, որ նման հարաբերություններում զույգերը միշտ պարտվող են։


Ենթադրենք տղամարդը մի պահ «հաղթում է»։ Ի՞նչ կստանա նա վերջում։ Որպես իր հաղթանակի մրցանակ՝ նրան սպասում է վիրավորված, դառնացած, չսիրող կին։

Կինը կորցնում է իր տղամարդու նկատմամբ հարգանքը։ Այդ հաղթանակը չափազանց բարձր գին չէ՞ վճարել ինքնահաստատվելու ցանկության համար։


Ինչու է դա տեղի տեղի ունենում

Ո՞վ է տան ղեկավարը. ինչու է սիրային հարաբերություններում առաջանում իշխանության համար պայքար, և հնարավո՞ր է արդյոք համակերպվել և այդպես շարունակել ապրել։

Այս պահվածքը բնորոշ է եսակենտրոն մարդկանց, ովքեր հարաբերություններում կարևորում են միայն իրենց և իրենց կարիքները: Դա որոշակի դեպքերում, իհարկե, ոչ միշտ, կապված է մանկության տարիների հետ, երբ երեխան բավարար պատշաճ ուշադրություն և սեր չի ստացել և նրա ամբողջ ուշադրությունն ուղղված է այդ սիրո որոնմանը։

Պատկերացրեք մի իրավիճակ. երբ երեխան իսկապես ցանկանում է ստանալ իր համար սիրելի խաղալիքը: Ուզում է, բայց նրա համար չեն գնում։ Եվ որպեսզի իրեն անտեսված կամ չսիրված չզգա երեխան, նա իր համար «անզգայացնում» է այդ զգացմունքները՝ ասելով, որ խաղալիքը վատն է։

Մարդը, ով իրեն չգնահատված է զգում, ստիպված է լինում շփվել հիասթափության, զայրույթի, ամոթի, տխրության և անզորության զգացմունքների հետ: Եվ սկսում է կարևորել ՝ բոլորի նկատմամբ գերազանցության զգացումը, որը իրեն տալիս է ուժի, իշանության զգացում։


Ինչպե՞ս վարվել

Գործողությունների ընթացքը փոխելու և որպես զույգ մրցակցությունը դադարեցնելու համար կարևորն այն է, որ անգիտակցաբար չոչնչացնեք ձեր հարաբերությունները: Պետք է հասկանալ թե կոնկրետ ի՞ նչն է պակասում զգացմունքներում։ Պետք է նրբանակատորեն շոշափվեն և ընկալվեն մանկությունից ուղեկցվող սառած զգացմունքները, և ամենակարևորը՝ պետք է հասկանալ և հետևություններ անել։

Դրանից հետո միգուցե սկսեք զուգընկերոջ մեջ տեսնեք ոչ թե մրցակցի, այլ դաշնակցի, ով կարող է ուժեղացնել ձեզ և ոչ թե ոչնչացնել ձեզ:

Պատրաստեց՝ Yelaket.am-ը
Կարդացեք նաև՝

Ինչպես երկրորդ ամուսնությունն ավելի լավը դարձնել, քան առաջինը


Դիտվել է 10466անգամ
Վերջին լուրեր