Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Սեպտեմբեր / 2022 : 17-17

Դադարեք ձեզ պարտական ​զգալ․ Ինչու պետք է ասել «ոչ»

Դուք անընդհատ հոգ եք տանում հարազատների, ընկերների, գործընկերների մասին և, որպես կանոն, ի վնաս ձեր անձնական շահերի, և ամեն ինչ այն պատճառով, որ չեք ուզում մերժել։ Կանգ առեք։ Մտածեք, որ ժամանակն է փոխել իրավիճակը։

Մտածեք, արդյո՞ք պատրաստ եք ժամերով աշխատել արտաժամ, կամ վարել 300 կմ՝ զարմիկին հանդիպելու համար։

«Ոչ» ասելը կամ մերժելը իրականում շատ դժվար է։
Սա վախ է, որ մերժումը կառաջացնի դժգոհություն կամ զայրույթ, կամ կոնֆլիկտներ։ Պետք է լինել ինքնավստահ։



Ինչու է կարևոր որոշակի դեպքերում մերժել

Եթե դուք միշտ պատրաստ եք օգնել ուրիշներին ամեն ինչում, ապա դա կբարձրացնի ձեր վարկանիշը ուրիշների աչքում: Սակայն իրական կյանքում պատկերը բոլորովին այլ է՝ հրաժարվելու անկարողությունը դառնում է իրական խնդիր և կյանքը վերածում ուրիշներին հարմարվելու ու հաճոյանալու սովորույթի։


«Ոչ» ասել սովորելը կհեշտացնի ձեր կյանքը:

Դուք կունենաք ավելի շատ ազատ ժամանակ, կտնօրինեք և կօգտագործեք ձեր ժամանակը՝ ի շահ ձեզ։

Դուք կհարգեք ձեր անձնական սահմանները։Պետք չէ գիտակցաբար և ոչ գիտակցաբար ուրիշներին հաճոյանալ, կատարել բոլորի ցանկությունները։


Դադարեք ձեզ պարտական ​զգալ։

Դուք կկարողանաք առողջ հարաբերություններ կառուցել մարդկանց հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:

Դուք ձեռք կբերեք ձեր կյանքի վերահսկողությունը։

Պատրաստեց Yelaket.am-ը
Կարդացեք նաև՝

Ինչպես երկրորդ ամուսնությունն ավելի լավը դարձնել, քան առաջինը



Դիտվել է 35634անգամ
Վերջին լուրեր