Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մայիս / 2020 : 16-31

 

Հայաստանում կարող ենք օրական 100 մահ ունենալ կորոնավիրուսից. Տիգրան Ավինյան

Կորոնավիրուսով պայմանվորված մեր մահերի գումարային թիվը մեր միջին օրական մահերից ցածր է, սակայն դա ամենևին չի նշանակում, որ մենք չենք կարող գնալ վատ փորձ ունեցած երկրների սցենարով, երբ մեր միջին օրական մահերը կարող են եռապատկվել, մասնավորապես օրական ունենանք 200 մահ, որոնցից 100-ից ավելին՝ կորոնավիրուսի պատճառով: Դա չի բացառվում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանի խոսքերով, կանոնների չպահպանելը կարող է բերել նման հետևանքների, դրա համար հնարավորինս խիստ պետք է լինել այդ հարցում:

Պարետը նշեց, որ պարտադիր դիմակ պետք է կրեն նաև ԱԺ պատգամավորները, ինչպես նաև կառավարության անդամները՝ այդկերպ նաև օրինակ ծառայելով մյուսների համար:

Դիտվել է 38914անգամ
Վերջին լուրեր