14 / Մայիս / 2020 : 17-29

Տուգանքների չափը բավականին բարձր է, սկսվում է 100 հազար դրամից. այո, պետք է խիստ լինենք. Ավինյան

Տրանսպորտից օգտվելիս պարտադիր է լինելու դիմակ կրելը, սակայն նաեւ չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Նաեւ պարտադիր կանոններ են սահմանված ախտահանման հետ կապված: Կա վերահսկող մարմիններ, որոնք պետք է հետեւեն այդ կանոնների պահպանմանը»,-ասաց նա:

Հարցին, թե որքան են կազմելու տուգանքները, փոխվարչապետը պատասխանեց. «Այո, տուգանքների չափը բավականին բարձր է, խիստ է, այն սկսվում է 100 հազար դրամից: Այո, պետք է խիստ լինենք: Ես ուզում եմ, որ մենք մեր մոտեցումը փոխենք, չմտածենք՝ դե լավ, էսօր դիմակ չկրեմ, այլ հասկանանք ու մտածենք չվարակելու եւ չվարակվելու մասին: Այո, ինքնաշեն դիմակ կարող է լինել հենց շարֆը կամ կտորից որեւէ բան, որը հնարավորություն է տալիս դեմքը փակելու»:

Դիտվել է 37965անգամ
Վերջին լուրեր