06 / Սեպտեմբեր / 2022 : 14-16


Ինչպես պայքարել սթրեսի դեմ

Ողջ կյանքի ընթացքում յուրաքանչյուր մարդ բախվում է սթրեսային իրավիճակների։ Սթրեսը հոգեվիճակի լարում է, որն առաջանում է մարդու մոտ տարբեր գործոնների և ուժեղ բացասական ազդեցությունների տակ։ Բոլորը ենթարկվում են սթրեսի և շատ կարևոր է, թե ինչպես է մարդ իրեն պահում սթրեսային իրավիճակում։

Սթրեսի դիմադրությունը՝ դժվարությունները հաղթահարելու, սեփական լարված զգացմունքները ճնշելու, զսպվածություն և տակտ դրսևորելու կարողությունն է։




Սթրեսի դեմ պայքարի մի քանի խորհուրդ

Սուր սթրեսային իրավիճակում չպետք է որոշումներ կայացվեն։

Շատ կարևոր է իմանալ սթրեսի պատճառների մասին և կարողանալ հաղթահարել սթրեսը, ինչպես նաև բացասական հետևանքները:


Հաղորդակցություն՝ ուժեղ, լավատես, ընդհանուր շահերով միավորված մարդկանց հետ։

Սիրելիների աջակցություն։

Սթրեսը հաղթահարելու համար շատ կարևոր են արտաքին աղբյուրները՝ բնությունը, երաժշտությունը, գրքերը։


Սթրեսի դեմ պայքարի ուղիները.

Հիշեք երջանիկ պահերը:

Իրատեսորեն նայեք կյանքին։

Զբաղվեք մարմնամարզությամբ և սպորտով:

Ճիշտ սնվեք։

Ուրախացեք կյանքում:

Հիշեք, որ ուժեղ ենք, երբ հավատում եք ինքնեդ ձեզ։



Ձգտեք նպատակին։

Ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեին:

Մի փորձեք ամեն ինչ միանգամից անել։

Մի մոռացեք հանգստի մասին։

Միապաղաղ աշխատանքը հոգնեցուցիչ է։ Փոփոխությունն օգնում է պահպանել ուժն ու առողջությունը։


Կոնֆլիկտային իրավիճակում ինչ-որ բան անելուց առաջ կշռադատեք ձեր ուժերն ու գործողությունների նպատակահարմարությունը։

Փորձեք տեսնել իրադարձությունների լուսավոր կողմը։

Եթե ​​ձեզ համար դեպրեսիվորեն տհաճ գործ (զրույց) ձեռնարկելու անհրաժեշտություն կա, մի հետաձգեք այն «հետո»-ի համար։

Անգամ բիզնեսում ( կամ որևէ խոսակցության մեջ) ձախողման դեպքում փորձեք տեսնել ձեր «պլյուսները»: Մի կենտրոնացրեք ձախողումների վրա:

Փորձեք մեծացնել ձեր հաջողությունն ու հավատը ձեր հանդեպ:


Սահմանեք իրատեսական և իմաստալից նպատակներ այն ամենի համար, ինչ անում եք:

Ձեր նպատակին հասնելու համար խելամտորեն վերաբերվեք ստեղծված իրավիճակին։

Մտածեք ձեր մասին, սիրեք ինքներդ ձեզ։

Պետք չէ վախենալ և հուսահատվել։

Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։



Կարդացեք նաև՝ 3 նշան, որ ձեր կյանքում «սև գիծը» շուտով կավարտվի

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19983անգամ
Վերջին լուրեր