08 / Սեպտեմբեր / 2022 : 17-05

Ամուսնալուծությունից հետո վախեր, որոնք խանգարում են կնոջը առաջ գնալ

Ամուսնալուծությունը միշտ էլ բարդ փորձություն է։

Կնոջ համար ամուսնալուծությունը միշտ զգացմունքաային բարդ և տհաճ իրադարձություն է: Ամբողջ կուտակված վրդովմունքն ու դժգոհությունը ապագայի հանդեպ վախ է առաջացնում։ Կան վախեր, որոնք կնոջը խանգարում են ամուսնալուծությունից հետո նոր կյանք սկսել։

Ամուսնալուծությունից հետ վախեր, որոնք խանգարում են ձեզ առաջ գնալ։ Կարդացեք ստորև․


Մենակ մնալու վախ

Թվում է, որ դուք այլևս չեք կարող վստահել որևէ մեկին, և ոչ մի տղամարդ չի կարող դառնալ ՝ «միակը»։ Սա, բարեբախտաբար, ժամանակավոր երևույթ է՝ վախ, որը կարելի է հաղթահարել՝ մասնագետի և սիրելիների աջակցությամբ, ովքեր կարող են լավ խորհուրդ տալ։
Վախ ֆինանսական խնդիրներից

Ֆինանսական պատասխանատվություն՝ սա վախեցնում է։ Ելք կա՝ աշխատանք և ֆինանսական անկախություն՝ կայունության և հաջողության կարևոր երաշխիք։


Անկախության վախ

Ամուսնության մեջ տղամարդու ներկայությունը նվազեցնում է անհանգստությունը:

Շատ սարսափելի թվում, որ ամուսնալուծությունից հետո տնային, կենցաղային բոլոր դժվարությունները ընկնում են կնոջ ուսերին։

Այնուամենայնիվ, արժե իրատեսորեն նայել իրավիճակին՝ արդյո՞ք դուք կարողանում եք ինքնուրույն գլուխ հանել բոլոր առօրյա գործերից։


Երեխա՝ առանց հոր մեծացնելու վախ

«Ի՞նչ կասեն երեխաները», «Ինչպե՞ս են նրանք մեծանալու առանց հայր», «Ինչպե՞ս ես միայնակ գլուխ հանելու ծնողական բոլոր պարտականություններից», «Իսկ երեխայի հոգեբանական վիճակի մասին ի՞նչ կասեմ»:

Բոլոր մտքերն ու հարցերը կնոջը ստիպում են խուճապի մատնվել և չմտածված գործողություններ կատարել: Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ դուք դադարում եք ամուսին ունենալ, դում մնացել եք միայնակ։

Ամուսնալուծությունից հետո դու դառնում ես ազատ կին՝ հետևում թողնելով զոհի, որն անվերջ հարմարվում է հանգամանքներին և այլ մարդկանց ցանկություններին:


Վախ՝ նոր հարաբերություններից

Մտքեր, որ ամուսնալուծությունից հետո արժանի թեկնածուներն այլևս չեն հանդիպի կյանքի ճանապարհին։ Այս մտքերն են կնոջը խանգարում՝ խլելով նրանից երջանիկ կյանքի ու անձնական երջանկության ողջ հույսը։

Պետք է նշել որ, սա ժամանակավոր երեւույթ է, և պետք է հիշել, որ էմոցիոնալ կախվածություն ունեցող և թունավոր հարաբերություններն ավարտվել են՝ կնոջը հնարավորություն տալով հասկանալ, թե իրականում ինչ է ուզում, և ինչն է իր համար իսկապես կարևոր զուգընկեր ընտրելիս:


Չեն սխալվում միայն նրանք, ովքեր ընդհանրապես ոչինչ չեն անում։ Ամուսնալուծությունից հետո գոյատևելն առանց սթրեսի և վախի գրեթե անհնար է:

Դիմե՛ք իրավասու մասնագետին, գործե՛ք աստիճանաբար և հիշե՛ք, որ ամուսնալուծությունից հետո կյանքը նոր է սկսվում։

Պատրաստեց Yelaket.am
Կարդացեք նաև Ո՞վ է տան ղեկավարը և ինչո՞ւ է սիրային հարաբերություններում իշխանության համար պայքար գնում

Ինչպես երկրորդ ամուսնությունն ավելի լավը դարձնել, քան առաջինը


Ինչպես բնակարանից հեռացնել բացասական էներգիան

Ընտանեկան երջանկությունը պահպանելու համար պետք է հրաժարվել մի քանի բաներից

5 խորհուրդ տղամարդկանց, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք

Մի վազեք սիրո հետևից, նա ինքը ձեզ կգտնի
Դիտվել է 15973անգամ
Վերջին լուրեր