Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Սեպտեմբեր / 2022 : 17-54

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ բժիշկները մտահոգված են Եղիսաբեթ II թագուհու առողջությամբ

Բժիշկները անհանգստացած են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակով, խորհուրդ են տվել նրան լինել բժիշկների հսկողության տակ, հայտնել են Բուքինգհեմյան պալատում։

«Թագուհու բժիշկները անհանգստացած են Նորին Մեծության առողջությամբ և նրան խորհուրդ են տվել մնալ բժիշկների հսկողության տակ»,- ասվում է պալատի հաղորդագրության մեջ։
Իր հերթին, վարչապետ Լիզ Թրասն ասել է, որ ողջ երկիրը խորապես անհանգստացած է պալատից ստացվող լուրերով։ «Իմ մտքերը եւ ամբողջ Միացյալ Թագավորության մարդկանց մտքերը Նորին Մեծություն Թագուհու եւ նրա ընտանիքի հետ են»,-գրել է նա թվիթերյան գրառման մեջ։


Պատրաստեց Yelaket.am


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նաև՝

Թագուհին գլխարկ է նվեր ստացել․ ո՞վ է նվիրել (լուսանկարներ)

Եղիսաեթ II թագուհու երկարակեցության գաղտնիքները
Դիտվել է 18270անգամ
Վերջին լուրեր