09 / Սեպտեմբեր / 2022 : 15-51


«Ես նրան շատ կկարոտեմ»․ Էլթոն Ջոնը՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին

Բրիտանացի աշխարհահռչակ երգահան, երգիչ Էլթոն Ջոնը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան լուրը։

Երաժիշտը հարգանքի տուրք է մատուցել թագուհուն Տորոնտոյում իր համերգի ժամանակ։


«Ցավալի լուր ստացանք, որ Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթը մահացել է։ Նա ոգեշնչում էր իր շրջապատին, այդ թվում՝ ինձ: Նա ֆանտաստիկ մարդ էր: Նա երկիրը առաջնորդեց մեծագույն իրադարձությունների և ամենագորշ ժամանակաշրջանների ընթացքում, և այդ ամենը՝ շնորհքով, ազնվականությամբ, անկեղծ սիրով և ջերմությամբ»,- Էլթոն Ջոնի խոսքերը մեջբերում է Variety-ն։



«Ես 75 տարեկան եմ, նա ամբողջ կյանքում եղել է ինձ հետ, և ես շատ տխուր եմ, որ նա այլևս չի լինի իմ կողքին: Բայց ես ուրախ եմ, որ նա հոգեկան հանգստություն գտավ, նա արժանի էր դրան, քանի որ նա չափազանց շատ աշխատեց»,- հանրության ծափահարությունների ներքո ասել է անվանի երաժիշտը:

Ավելի ուշ Ջոնը սոցիալական ցանցերում գրել է, որ Եղիսաբեթ թագուհին «իր կյանքի հսկայական մասն է եղել մանկությունից մինչ օրս»:

«Ես նրան շատ կկարոտեմ»,- եզրափակել է նա։
Կարդացեք նաև

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մահացել է․ The Guardian

Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, նոր տիտղոսներ են ստացել

Չարլզ III Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի սեպտեմբերի 10-ին

Jaguar, Range Rover. Ի՞նչ մեքենաներ էր սիրում վարել Եղիսաբեթ II (լուսանկարներ)

Եղիսաբեթ II թագուհու մահից հետո թագավորական շատ խորհրդանիշներ կփոխվեն

Թագուհու և արքայական ընտանիքի ամենահաջող ու ամենատարածված լուսանկարների հեղինակը մեր հայրենակիցն է

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9896անգամ
Վերջին լուրեր